Մայիս 10, 2025
2318 դիտում

Նախարարը հավատում է, որ Հայաստանի 14-րդ չեմպիոնը կհռչակվի Ռիոյում


Գաբրիել Ղազարյանը
Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ուղերձ է հղել 31-րդ Օլիմպիական խաղեր մեկնող հայ մարզիկներին:

Նա նշել է, որ Հայաստանի բոլոր 33 ներկայացուցիչների հաղթանակը ողջ ազգինն է լինելու, որի համար ուրախանալու են բոլորը:

«Վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ լավ ելույթ ունենալու եւ օլիմպիական պարգեւների արժանանալու համար: Համոզված եմ, որ հենց ձեր մեջ է Հայաստանի Հանրապետության օլիմպիական 14-րդ չեմպիոնը: Լսեք ձեր մարզիչներին, հետեւեք նրանց խորհուրդներին, եւ թող մարզական բախտը բարեհաճ լինի ձեր նկատմամբ»,- ասել է Ղազարյանը:

Հայաստանի հավաքականի անդամներն արդեն աստիճանաբար մեկնում են Ռիո դե Ժանեյրո, որտեղ օգոստոսի 5-ին մեկնարկելու են Օլիմպիական խաղերը:

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին