Ծննդյան թիվ. 29.06.1998 թ. Քասախ
Մարզաձեւ. Ծանրամարտ (75 կգ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Կրթություն. Այս տարի ավարտել է Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը
Հոբբի. Սիրում է գրքեր կարդալ
Անձնական մարզիչ. Արման Ղազարյան
Նորամուտը. Հանդես է եկել 2015 թվականին Հյուսթոնում կայացած ԱԱ-ում
Սպորտային կարիերայի սկիզբը. Առաջին քայլերը սկսել է կատարել 13 տարեկանում
Մարզաձեւի ընտրությունը. Ծանրամարտի մասին ոչինչ չի իմացել, սակայն որոշել է սպորտով զբաղվել ու, քանի որ Քասախում ծանրամարտի մարզադահլիճ կար, այդտեղ էլ սկսել է հաճախել: Հենց սկզբից էլ սիրել է մարզաձեւն ու որոշել շարունակել:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. 2015 թվականին մասնակցել է երիտասարդների ԵԱ-ին ու 2-րդ տեղը գրավել:
Կուռքը. Իսպանացի տիտղոսակիր ծանրոդուհի Լիդիա Վալնետինն է: «Նա շատ պայքարող ու ուժեղ է, միաժամանակ գեղեցիկ է եւ կանացի»:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Արման Ղազարյանը
Ելույթից առաջ արարողակարգ. Ականջակալներով երաժշտություն է լսում
Կարգախոսը. Պայքարել՝ անկախ նրանից ինչ դժվարության մեջ ես:
2013-ին դարձել է պատանիների ԵԱ-ի արծաթե մեդալակիր
2015-ին՝ երիտասարդների ԵԱ-ի 2-րդ մրցանակակիր
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: