Ծննդյան թիվ. 16.08.1996 Երեւան
Մարզաձեւ. Լող (50 մ ազատ ոճ)
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Փոքր տարիքից կոպեկներ է հավաքում: Իր հավաքածուն արդեն համալրել է 60 երկրի կոպեկներով:
Կրթություն. Դպրոցն ավարտելուց հետո սկսել է ծառայել հայոց բանակում: Դեռ չի կողմնորոշվել, որտեղ կշարունակի ուսումը: Հույս ունի առաջիկա 2 ամիսների ընթացքում ընտրել մասնագիտությունը:
Մարզիչ. Միսակ Գաբրիելյան
Նորամուտ. 2013-ին Բարսելոնայում հանդես է եկել ԱԱ-ում, բայց իրեն որպես լուրջ լողորդ է զգացել 2012-ի Հայաստանի առաջնությունում:
Սպորտային կարիերայի սկիզբը. 5 տարեկանում է ընտրել լողն ու արդեն 14 տարի է իրեն չի պատկերացնում լողավազանից դուրս: 6 ամիս էլ հաճախել է մարմնամարզության:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. 2014-ին Հայաստանի առաջնությունում միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացնելը:
Կուռք. Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Պոպովն է: Վահանը մեծացել է նրա օրինակով ու մոտիվացիայով:
Կարգախոս. «Անջատած ուղեղով ավելի հեշտ է: Ասեմ ինչու: Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը՝ Մայքլ Ֆելպսը, փոքր տարիքում խնդիրներ է ունեցել: Երբ նրա մարզչին հարցել են, ինչպե՞ս է կարողացել սպորտում հաջողության հասնել, այսպես է պատասխանել. «Մայքլը չէր հասկանում, ինչքան ծանրաբեռնվածություն էի տալիս նրան, նորմալ մարդը դրան չէր դիմանա, կհասկանար, որ հոգնել է»:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրիկն է
Ինչպես կցանկանա հիշվել կարիերայի ավարտից հետո. Ուզում է հիշվել, որպես մեծ հաջողության հասած ու Հայաստանում լողի զարգացմանը նպաստած մարդ:
Հայաստանի բազմակի չեմպիոն է
2013-ին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայում նվաճել է բրոնզե մեդալ
2014-ին մասնակցել է պատանեկան Օլիմպիական խաղերին
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: