Բռնցքամարտի մրցումները միշտ անցնում են դինամիկ ու պայքարով լի։ Բացառություն չէր նաեւ այս տարվա Հայաստանի առաջնությունը, որի հատկապես եզրափակիչները լարվածության մեջ պահեցին երկրպագուներին։
Mediamax Sport-ը որոշեց հենց մենամարտի ավարտից հետո լուսանկարել չեմպիոններին ու ցույց տալ ծանր հանդիպումից հետո հոգնած, տանջված, քրտնած, բայց արդյունքից գոհ նրանց դեմքերը։
Բազմափորձ Բարեղամ Հարությունյանն (48 կգ) է, որը հերթական անգամ անպարտելի էր։
Բարեղամ ՀարությունյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Արեն Ասլամազյանի (51 կգ) հաղթանակը նվիրված էր հայրիկին, որը զոհվել է պատերազմում։
Արեն ԱսլամազյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Հոնքի վնասվածք ստացած Դավիթ Եգորյանին (54 կգ) նկարել ենք պարգեւատրումից հետո։
Դավիթ ԵգորյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ծանր մենամարտ անցկացրած Ժիրայր Սարգսյանը (57 կգ)։
Ժիրայր ՍարգսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Չնայած հոգնածությանը՝ Արթուր Բազեյանը (60 կգ) եւս սիրով նկարվեց։
Արթուր ԲազեյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Նարեկ Հովհաննիսյանի (63,5 կգ) վճռականությունը երեւում է նաեւ լուսանկարում։ Այդպես էլ նա հասավ հաղթանակի։
Նարեկ ՀովհաննիսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ռինգից դուրս գալուց հետո Արարատ Հարությունյանը (67 կգ) շունչը տեղը բերելու համար նստեց պատվոհարթակին։
Արարատ ՀարությունյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Գոհ Զավեն Գալստյանն (71 կգ) է, որը երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն։
Զավեն ԳալստյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Բռնցքամարտիկի կեցվածքով կանգնած Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։
Վախթանգ ՀարությունյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Համլետ Ադամյանը (80 կգ) մենամարտեց վնասված աչքով, բայց դա չխանգարեց հասնել ցանկալի արդյունքի։
Համլետ ԱդամյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) կարողացավ հաղթանակի հասնել ժամանակից շուտ։
Ռաֆայել ՀովհաննիսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Իսկ երիտասարդ Դավիթ Սիմոնյանի (92 կգ) համար հաղթանակն ավելի ուրախալի էր։ Նա առաջին անգամ հասավ նման հաջողության։
Դավիթ ՍիմոնյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Դավիթ Չալոյանի (+92 կգ) մրցակիցը հրաժարվել էր մենամարտից։ Այդ պատճառով էլ ամենաթարմ տեսքը լուսանկարներում ունի հենց նա։
Դավիթ ՉալոյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Շնորհակալ ենք մեր բոլոր բռնցքամարտիկներից, որ չնայած հոգնածությանը եւ լարվածությանը, սիրով համաձայնեցին լուսանկարվել։
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: