Անսպասելիորեն, սակայն այսօր Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում:
33-ամյա ֆուտբոլիստը մեր ընտրանու կազմում հանդես է գալիս արդեն 15 տարի ու այդ ընթացքում ոչ միայն վերջինիս օգնել է կարեւոր ձեռքբերումներ ունենալ, այլ նաեւ դարձել է հազարավոր երկրպագուների սիրելին:
Լուսանկարը` Reuters
Մխիթարյանը մեծահասակների թիմում նորամուտը նշել է 2007-ին՝ մասնակցելով Պանամայի դեմ ընկերական հանդիպմանը:
Լուսանկարը` Reuters
Այս տարիներին նա ազգային թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում ու դարձել 32 գոլի հեղինակ:
Լուսանկարը` Reuters
Ի դեպ, այս ցուցանիշով նա Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն է:
Լուսանկարը` Reuters
Մխիթարյանը ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ դառնալով B խմբում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:
Լուսանկարը` Reuters
2013 թվականին Մխիթարյանը Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո դարձել է մեր ազգային ընտրանու ավագը:
Լուսանկարը` Reuters
Նա այս պարտականությունը բավական հաջող է կատարել՝ տարբեր անհաջող հանդիպումների ժամանակ ոգեւորելով թիմակիցներին ու հասել փոխօգնության:
Լուսանկարը` Reuters
Մխիթարյանը նվիրվածության ու բարձր որակների շնորհիվ միշտ էլ կարեւոր խաղացող է եղել Հայաստանի համար: Պատահական չէ, որ նա 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Լուսանկարը` Reuters
2017 թվականին նա Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է առաջին տեղը:
Լուսանկարը` Reuters
Եւ այսօր, Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տալիս Հայաստանի ազգային հավաքականին: Շնորհակալություն ենք հայտնում մեր Հենոյին այս տարիների ընթացքում իր կատարած ողջ աշխատանքի, բոլորիս շատ անգամներ անմոռանալի պահեր պարգեւելու ու նաեւ մեր երկիրն ամբողջ աշխարհին լավագույնս ներկայացնելու համար:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: