Ձմեռային խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը մեկ օր: Արդեն վաղը մարզական աշխարհի ուշադրությունն ամբողջությամբ կսեւեռվի դեպի Պեկին:
Լուսանկարը` Reuters
Այսպիսով, Պեկինը դառնում է միակ քաղաքը, որն ընդունել է եւ ամառային (2008 թվականին), եւ ձմեռային ՕԽ:
Լուսանկարը` Reuters
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ Չինաստանն անցկացնելու է ամենատպավորիչ խաղերից մեկը:
«Մի շարք մարդիկ ցանկանում էին բոյկոտի միջոցով խանգարել այս հիանալի միջոցառումը, սակայն դա չստացվեց: Անորոշության մեջ հայտնված մարզիկներն արդեն Պեկինում են ու կարողանալու են հասնել իրենց երազանքին»,-հայտարարել է Բախը:
Լուսանկարը` Reuters
Խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտնել են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու եվրոպական մի շարք երկրներ: Սակայն նրանք թույլ են տվել իրենց երկրների ներկայացուցիչներին մեկնել Չինաստան:
Լուսանկարը` Reuters
Ի դեպ, շատերն այս երկիր են եկել առանց հեռախոսների, կամ իրենց կոմիտեների տված հեռախոսներով: Բանն այն է, որ արեւմտյան երկրներում զգուշանում են չինական հատուկ ծառայությունների լրտեսումից:
Լուսանկարը` Reuters
Ինչպես եւ Ճապոնիայում, Չինաստանում եւս արգելվել է արտասահմանցի երկրպագուների մուտքը: Սակայն չինացիները որոշել են, որ ամեն դեպքում որոշակի քանակությամբ մարզասերներ կարող են հետեւել մրցումներին: Որոշվել է տոմսեր բաժանել հովանավորների, այլ մարզաձեւերի ներկայացուցիչների, դիվանագիտական անձանց կամ միջազգային տարբեր կառույցների անդամների:
Լուսանկարը` Reuters
Սակայն, ի տարբերություն Տոկիոյի, այստեղ հակահամաճարակային կանոններն ավելի խիստ են: Պատվիրակությունների անդամները նշում են, որ ամենօրյա թեստերը, խիստ փակ ռեժիմով ապրելը երբեմն դժգոհության առիթ է տալիս:
Լուսանկարը` Reuters
Սակայն Չինաստանի կառավարությունից հայտնել են, որ ամեն ինչ արվում է հանուն մասնակիցների առողջության ու երկրում նոր դեպքերի արձանագրումը քչացնելու համար:
Լուսանկարը` Reuters
Պեկինի խաղերի անցկացնումը համընկել է չինական Նոր Տարուն, եւ մեծ ավանդույթներ ունեցող երկիրը նաեւ յուրահատուկ ձեւով այն ներկայացնում է բոլոր հյուրերին:
Լուսանկարը` Reuters
Ի դեպ, մի քանի օր առաջ մեկնարկած Օլիմպիական ջահի փոխանցումավազքին մասնակցել է հայտնի դերասան Ջեկի Չանը:
Լուսանկարը` Reuters
Խաղերի դեսպաններից է նաեւ հայտնի բասկետբոլիստ ու այսօր արդեն Չինաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Յաո Մինը:
Լուսանկարը` Reuters
Հիշելով Պեկին-2008-ի բարձր մակարդակով կազմակերպված ամառային խաղերը, մասնագետները հավատում են, որ այս անգամ եւս Չինաստանը տպավորիչ, անմոռանալի ու դիտարժան խաղերի է նվիրելու բոլոր մարզասերներին:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: