Ապրիլ 26, 2024
2968 դիտում

2021 թվականի տպավորիչ լուսանկարները


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Ի տարբերություն նախորդ տարվա, 2021-ին միջազգային սպորտը բավական հագեցած էր:

Կայացան հետաձգված բոլոր կարեւոր միջոցառումներն ու մարզիկները տոն պարգեւեցին միլիոնավոր երկրպագուների:

Մեր գործընկեր Reuters-ի հետ համատեղ ներկայացնում ենք այս տարվա ամենահետաքրքիր լուսանկարները:

Լուսանկարը` Reuters


Բնականաբար, ամենաշատ նկարներն ընտրվել են Օլիմպիական խաղերից, որոնք կայացան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

Լուսանկարը` Reuters


Ինչպես միշտ, գեղեցիկ կադրերի պակաս չի զգացվել ջրային մարզաձեւերի մրցումներում: Այս մեկը Չինաստանի հավաքականի ելույթից է:

Լուսանկարը` Reuters


Իսկ ահա գլուխգործոց դարձած այս լուսանկարն արվել է ջրագնդակի ԱՄՆ-Հունգարիա դիմակայության ժամանակ:

Լուսանկարը` Reuters


Հաջորդներն ավելի շատ անհաջողության մատնված կամ վատ հարվածներ ստացած մարզիկներն են: Ահա կանանց բռնցքամարտից մի հատված:

Լուսանկարը` Reuters


Եթե բռնցքամարտում դեմքին հարված ստանալը սովորական է, ապա հանդբոլում, այն էլ ոտքով, ոչ այդքան:

Լուսանկարը` Reuters


Ամեն ինչ հարթ չի ընթանում ձիասպորտում: Մարզիկները հաճախ են հայտնվում սեփական ձիու ոտքերի տակ:

Լուսանկարը` Reuters


Պայքարը դաժան է նաեւ հեծանվասպորտում: Այստեղ կարող ես ձախողվել ոչ թե սեփական, այլ մրցակցի սխալների պատճառով:

Լուսանկարը` Reuters


Մեր ֆոտոպատմությունում ընդգրկել ենք նաեւ ֆուտբոլային հիշարժան կադրեր: Այն սկսենք Հարավաֆրիկյան Հանրապետությունում արված այս գեղեցիկ նկարով:

Լուսանկարը` Reuters


Միշտ ուշադրության կենտրոնում լինող Զլատան Իբրահիմովիչն է, որը կարծես այս պարագայում չգիտի ինչ անել: Պարզապես հետեւում է գնդակին:

Լուսանկարը` Reuters


Իսկ այստեղ Էմանուել Դենիսի ուրախությունն է ու երկրպագուների զարմացած հայացքները:

Լուսանկարը` Reuters


ԵՎՐՈ-2020-ում տեղի ունեցած այս դեպքն ամենահիշվողն ու քննարկվածն էր: Քրիստիան Էրիկսենի սրտի կանգը, խաղընկերների ու բժիշկների օգնությունը փրկեցին նրա կյանքը: Այդ օրը ֆուտբոլի տարբեր հավաքականի երկրպագուներ միավորվեցին ու աջակցեցին Դանիայի ընտրանուն:

Լուսանկարը` Reuters


Ու, իհարկե, Եվրոպայի չեմպիոնները: Գավաթն ուղեւորվեց Իտալիա ու հերթական անմոռանալի առաջնությունը դարձավ այդ երկրի համար:

Լուսանկարը` Reuters


2021-ի տարին ավարտենք Լեո Մեսսիով: Նա այս տարի նվաճեց Ամերիկայի գավաթը, Ոսկե գնդակը, սակայն ամենաքննարկվողը «Բարսելոնայից» նրա հեռանալն էր: Նա հարազատ ակումբը լքեց արցունքներն աչքերին՝ նշելով իր անսահման սերը կապտանռնագույնների նկատմամբ:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին