Անգլիայում անցած հանգստյան օրերին կայացած հանդիպումներում ամենաշատը քննարկվել են ձյան առատ տեղումները:
Դրանց պատճառով հետաձգվել է «Տոտենհեմ»-«Բարնլի» խաղը:
Լուսանկարը` Reuters
Անսահման ցուրտ ու տեղումնառատ է եղել «Լեսթեր Սիթի»-«Ուոթֆորդ» դիմակայությունը:
Լուսանկարը` Reuters
Հենց հանդիպման ժամանակ ստադիոնի աշխատակիցները մի քանի անգամ մաքրել են ձյան տակ հայտնված խոտածածկը:
Լուսանկարը` Reuters
Բնականաբար, այսպիսի պայմաններում հնարավոր չէ եղել խուսափել նաեւ վնասվածքներից:
Լուսանկարը` Reuters
«Ուոթֆորդի» դարպասապահ Դանիել Բախմանը մրսած ու թրջված հետեւում է խաղի ընթացքին:
Լուսանկարը` Reuters
Իսկ նրա թիմակիցներն ու մրցակիցը փորձում են առաջացած վեճը հարթել մրցավարի հետ:
Լուսանկարը` Reuters
Ոչ պակաս ձնառատ է ստացվել «Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ» դիմակայությունը: Այստեղ եւս հարկավոր է եղել մինչ մեկնարկը դաշտը մաքրել:
Լուսանկարը` Reuters
«Էթթիհադ» ստադիոնը վաղուց այսպիսի հետաքրքիր ու խորհրդավոր տեսք չի ունեցել:
Լուսանկարը` Reuters
Իսկ ձյունը նստել է դարպասապահ Լուկաս Ֆաբիանսկիի ...
Լուսանկարը` Reuters
Ինչպես նաեւ անհանգիստ Պեպ Գվարդիոլայի վրա:
Լուսանկարը` Reuters
Երկրպագուները սոցցանցերում կատակում են, թե այսպիսի գեղեցիկ կադրեր ունենալու համար է, որ խաղը չեն դադարեցրել: Չնայած դեռ աշնան վերջն է, բայց անգլիացիներն արդեն բարի գալուստ են մաղթել ձմռանը:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: