Ապրիլ 26, 2024
exclusive
12494 դիտում

Արոնյանի 39-րդ տարեդարձը. Ոճային վերնաշապիկներն ու յուրահատուկ մտքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` GrandChessTour

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Stavanger

Լուսանկարը` batumi2018.fide.com

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` GrandChessTour

Լուսանկարը` GrandChessTour


Լեւոն Արոնյանն ուրույն շախմատային ձեռագիր ու ոճ ունի: Նա տարիներ շարունակ կերտել է ամենամեծ ու գեղեցիկ հաղթանակները, բազում նվաճումների հասել, ՖԻԴԵ-ի աղյուսակում 2-րդ համարը եղել, հաղթել ամենաուժեղ մրցակիցներին ու մրցաշարերում:

Այսօր աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը տոնում է իր ծննդյան 39-ամյակը, ինչի կապակցությամբ Mediamax Sport-ը շնորհավորում է Արոնյանին ու այս անգամ ներկայացնում նրա յուրահատուկ ոճային վերնաշապիկներն ու կոստյումները՝ համեմելով դրանք շախմատիստի մտքերով:

Արոնյանի պարտիաներին ուշադիր հետեւելիս հնարավոր չէ չնկատել, թե որքան տարբերվող տեսք ունի նա շախմատային մրցաշարերի ժամանակ:

«Ամենամեծ սխալն է մտածել, որ զինվորը երբեք թագուհի դառնալ չի կարող: Միշտ փորձում եմ նոր բան կիրառել խաղի ընթացքում, մրցակցի զարմանքը տեսնելն ամենահաճելի պահերից է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մրցակիցը մարդ է, որի հետ կարող ես հարազատանալ»:

Լուսանկարը` FIDE


«Տիտղոսները լավ աշխատանքի վկաներն են: Ես երբեք չեմ մտածում նրանց մասին, պարզապես լավ աշխատելու դեպքում դրանք ստացվում են»:

Լուսանկարը` GrandChessTour


«Շատերն են ասում, որ հասարակ եմ: Բայց ես այդքան էլ համամիտ չեմ նրանց հետ: Ես ինձ վրա շատ վստահ եմ` թե խաղատախտակի առջեւ եւ թե կյանքում: Վստահությունն էլ բերում է հանգստություն»:

Լուսանկարը` FIDE


«Ես գիտեմ իմ տեղն աշխարհում եւ ուղղակի ամոթ եմ զգում, երբ դիրքերս զիջում եմ: Փոքր տարիքից այնպես եմ մեծացել, որ հաջողությունների համար ինձ երբեք չեն գովում: Եթե հասնում եմ հաջողության, ուրեմն աշխատանքս կատարել եմ, իսկ անհաջողությունը դժբախտություն է: Երբ Բեռլինի հավակնորդների մրցաշարում շատ վատ խաղացի, մոտ մեկ ամիս դուրս չեկա տնից»:

Լուսանկարը` FIDE


«Շախմատը սիրած գործ է, որը մարդու մեջ շատ բան է փոխում»:

Լուսանկարը` Stavanger


«Ես սիրում եմ մրցակցությունը, քանի որ այդ ժամանակ սկսում եմ սիրահարվել մարդ տեսակին: Հասկանում եմ, թե մարդն ինչքան խոր մտքեր կարող է ունենալ, ստեղծագործ լինել, ինչպիսի ուժ ու սառնասրտություն կա նրա մեջ»:

Լուսանկարը` batumi2018.fide.com


«Մարդը շատ ուժ ունի, բայց չի հասկանում դա: Կյանքի ամենադժվար ժամանակահատվածում էլ կարողանում է շախմատ խաղալ, իհարկե, վատ է խաղում, բայց խաղում է: Արիանայի մահից հետո ես խաղում ու զարմանում էի ինձ վրա, թե ինչպե՞ս եմ կարողանում: Այդ ժամանակ շախմատը բուժում էր ինձ»:

Լուսանկարը` FIDE


«Երբ հիասթափվում ես աշխարհից, պետք է ոչ թե ագրեսիվ դառնալ, այլ սիրտդ բաց թողնել, այն պետք է լինի մաքուր, այնպիսին, ինչպիսին ծնվելուդ ժամանակ»:

Լուսանկարը` GrandChessTour


«Հայ ազգն իր ողջ պատմության ընթացքում պայքարել է եւ հաղթող է դուրս եկել: Ուղղակի պետք է սովորենք սիրել ու ներել միմյանց, առհասարակ, պետք է սովորենք: Երբ մարդն անցկացնում է օրը եւ նոր բան չի սովորում, համարեք՝ այդ օրը կորած է: Ես ամեն օր մի բան բացահայտում եմ՝ գրքերից կամ դասական երաժշտությունից: Բոլորս պետք է այդպես անենք»:

Լուսանկարը` GrandChessTour

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին