Արման Ծառուկյանը Դեն Հուքերին հաղթելուց հետո շարունակում է հայտարարել, որ հաջորդ մենամարտն անպայման անցկացնելու է չեմպիոնական տիտղոսի համար։
«Մարդիկ մտածում են, թե հարուստ եմ ու մոտիվացիայի կարիք չունեմ, բայց ես քրտնաջան աշխատում եմ։ Միշտ այն մտքին եմ, որ ոչինչ չունեմ այս կյանքում ու պետք է ամբողջովին տրվեմ հաջողության հասնելու համար»,-ասել է մարզիկը։
UFC-ի թեթեւ քաշային կարգում Ծառուկյանը զբաղեցնում է 1-ին հորիզոնականն ու շատ մոտ է գոտու համար մենամարտ անցկացնելուն։ Չնայած դրան, լուրեր են տարածվել, որ այդ մենամարտը նրա փոխարեն կարող է անցկացնել Փեդի Փիմբլեթը։
«Հնարավոր չէ, որ հաջորդ մենամարտը տան նրան։ Բոլորը կծիծաղեն, չէ՞ որ ես եմ տիտղոսի հավակնորդը։ 100 %-ով մենամարտը պետք է լինի իմը»,-ավելացրել է նա։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: