Վարազդատ Հարոյանը հունգարական «Կազինչբարչիկա» ակումբին խնդրել է ընտանեկան հանգամանքների բերումով երկկողմ համաձայնությամբ խզել իր հետ պայմանագիրը:
«Կազինչբարչիկա»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրա խնդրանքը կատարվել է: «Քեզ հետագա հաջողություններ ենք մաղթում, Վատո»,- նշված է հայտարարության մեջ:
Պաշտպանը հունգարական ակումբին միացել է այս տարվա ամռանն ու թիմի կազմում 9 հանդիպման մասնակցել՝ խփելով 1 գոլ:
Հունգարիայի առաջնությունից բացի Հարոյանը հանդես է եկել նաեւ Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Իսպանիայում, Կիպրոսում ու Չինաստանում:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: