Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխության նախագծին:
Առաջարկվում է նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն, ու ստեղծել հավաքականների մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի եւ երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի առաջնություններ եւ միջազգային այլ մրցաշարեր: Կառույցում կգործի նաեւ բժշկավերականգնողական կենտրոն:
Քննարկել է նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Անդրեասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» եւ «մարզասրահ» սահմանումները: Հստակեցումներ են արվել նաեւ լիազորող նորմերում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին, հայտնում է ԿԳՄՍ-ն:
Տարիներ առաջ մարզիկները համալիրում ուսումնամարզական հավաքներ են անցկացրե ու նաեւ բնակվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: