Հունվար 31, 2025
852 դիտում

Ծառուկյանի հայրը նրան խորհուրդ է տվել Մախաչեւի դեմ մենամարտից առաջ մազերը կտրել


Լուսանկարը` UFC


Արման Ծառուկյանը UFC 311 մրցաշարում Իսլամ Մախաչեւի դեմ հունվարի 19-ին կայանալիք հանդիպումից առաջ ասել է, թե հայրն իրեն ինչ խորհուրդ է տվել:

«Նա ասել է, որ մազերն անպայման պետք է կտրել, մորուքը կարճացնել, որպեսզի չխառնվեն: Դրանով էլ կզբաղվեմ: Նաեւ խորհուրդ է տվել վստահ քայլել որպեսզի չմտածեն, թե իրենցից վախենում եմ»,- նշել է հայ մարզիկը:

Ծառուկյանը նաեւ եւս մեկ անգամ ընդգծել է, որ մրցակցին կարող է հաղթել ցանկացած իրավիճակում, քանի որ իր կեցվածքը տասն անգամ ավելի լավն է:

Մարզիկները հանդիպել են նաեւ 2019 թվականին Սանկտ Պետերբուրգում, եւ մրցավարների որոշմամբ հաղթել է Մախաչեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին