Ավստրիայի Միտերսիլ քաղաքում հունվարի 6-15-ն ընթացող ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաեւ հայ ձյուդոյիստները:
44 երկրների 850 մարզիկների թվում են Աշիկ Անդրեյանը (60 կգ) եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած Գրիգորի Պասեւեիչը (81 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ հավաքից հետո վերադառնալու են ու փետրվարի 11- 22-ն մարզումները շարունակեն Օլիմպավանում: Մարզիչը ներգրավելու է 14 ձյուդոյիստի:
Առաջին մրցաշարը լինելու է փետրվարի 22-ին Վարշավայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությունը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: