Հունվար 31, 2025
282 դիտում

Ծառուկյան-Մախաչեւ հանդիպումը հրդեհների պատճառով կարող է տեղափոխվել Լաս Վեգաս


Լուսանկարը` MMA


UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է, որ իրենք UFC 311 մրցաշարի անցկացման պահեստային տարբերակ ունեն, եթե Լոս Անջելեսում հրդեհները շարունակվեն:

«Եթե հրդեհն ուժգնանա, կմեկնենք Լաս Վեգաս: Բայց դեռ ամեն ինչ պլանավորվածի պես է ընթանում: NBA-ում այս շաբաթ մի քանի հանդիպումներ են կայանալու Intuit Dome արենայում, եթե իրավիճակը չբարդանա, հանգստյան օրերին էլ մեր միջոցառումը կանցկացնենք», – նրա խոսքերը մեջբերում է MMA News-ը:

Հունվարի 18-ին Լոս Անջելեսում կայանալու է խառը մենամարտերի UFC 311 երեկոն, որ գլխավոր դիմակայությունում մրցելու են Իսլամ Մախաչեւն ու Արման Ծառուկյանը:

Այդ իրավիճակի մասին իր տեսակետն է արտահայտել նաեւ Ծառուկյանը: Նա հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի, ու հանդիպումը կանցկացնեն Լոս Անջելեսում:

«Դեռ մեկ շաբաթ ունենք, քամին թուլացել է, եւ հրդեհն էլ կմարի: Ակնկալում եմ, որ մենամարտը կանցկացնենք Կալիֆոռնիայում, քանի որ արդեն այստեղ եմ, բոլոր երկրպագուներս եւ ընտանիքս նույնպես ժամանել են: Ոչ ոք չի ցանկանում այստեղից տեղափոխվել: Բայց եթե նման բան տեղի ունենա, պատրաստ եմ կռվել որտեղ էլ պատահի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին