Դոհայում ընթացող վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի 3 անդամներ:
Օղակների վրա վարժությունում անգերազանցելի են եղել ու 1-2-րդ տեղերով եզրափակիչ անցել Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 14.733 ու 14.666 միավոր:
Նժույգթափերում Հարություն Մերդինյանը հավաքել է 14.600 միավոր ու 8-րդ տեղով հաղթահարել որակավորման փուլը:
Արթուր Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկի որակավորման փուլում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: