Ապրիլ 27, 2024
955 դիտում

Մայիսի 8-ին Օլիմպիական կրակը «Բելեմ» նավով Աթենքից կժամանի Մարսել


Լուսանկարը` Getty Images


Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող Օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:

Միջերկրական ծովով անցնելու ընթացքում Մարսել քաղաքը նրան կդիմավորի ավելի քան հազար նավակների ուղեկցությամբ: Միջոցառումը կտեւի մոտ 5 ժամ, հետեւել ցանկացողների համար նախատեսված է միայն 1024 տեղ: Արարողությանն ականատես դառնալու համար պետք է գրանցվել 15 օր առաջ։

Շքերթին մասնակցող նավակները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների՝ ունենան առավելագույնը 250 ձիաուժ հզորություն, մոտորանավակները՝  24 մետր երկարություն: Առագաստանավերի երկարությունը չպիտի գերազանցի 41 մ, որպեսզի չխանգարի 58 մ երկարությամբ «Բելեմ» եռակայմ «աստղային նավակին»: Հենց նրանով էլ ջահը Աթենքից մայիսի 8-ին հասնելու է Ֆրանսիա, ինչից հետո Օլիմպիական կրակը կսկսի իր 80-օրյա ճանապարհորդությունն ամբողջ երկրով մեկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին