Մայիս 10, 2025
2663 դիտում

Հայտնի են 10 լավագույնների մրցույթին մասնակցող մարզիկների անունները


Լուսանկարը` UWW


ԿԳՄՍ-ն ներկայացրել է 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցողների անունները:

Ցանկում հայտնվել են հետեւյալ մարզիկները՝

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյան, ԵԱ-ի հաղթող ու ԱԱ-ի 3-րդ մրցանակակիր Մալխաս Ամոյան:

Ազատ ոճի ըմբշամարտ՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյան, ԵԱ-ի հաղթող ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թեւանյան եւ Արսեն Հարությունյան:

Բռնցքամարտ՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկով, ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյան:

Մարմնամարզություն՝ ԵԱ-ի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյան:

Ծանրամարտ՝ ԵԱ-ի ու ԱԱ-ի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայան, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյան:

Սամբո՝ ԱԱ-ի արծաթե մեդալակիր Արամ Աղաջանյան, ԵԱ-ի հաղթող ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արման Ավանեսյան, ԱԱ-ի արծաթե մեդալակիրներ Դավիթ Գրիգորյան, ԱԱ-ի 2-րդ մրցանակակիր Վահրամ Գրիգորյան, ԵԱ-ի արծաթե ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Վարսիկ Գրիգորյան, ԵԱ-ի բրոնզե եւ ԱԱ-ի արծաթե մեդալակիր Բորիս Շատվերյան, ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Վահագն Չալյան, ԱԱ-ի 2-րդ մրցանակակիր Ավետիք Պողոսյան, ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ Սարգիս Վարդանյան եւ Վաչիկ Վարդանյան:

Դեկտեմբերի 21-ին լավագույններին ընտրելու են Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին