«Ուրարտու»-ն բասկետբոլի Ա-լիգայում 2-րդ տեղն է գրավել՝ եզրափակչում 86:95 հաշվով զիջելով «Արթիկ»-ին:
Ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը Mediamax Sport-ին ասել է, որ մրցաշարի վերջին խաղը շատ գեղեցիկ ստացվեց ու մինչեւ վերջին վայրկյանները պայքար ծավալվեց:
«Խաղը հավասար էր, բայց « Արթիկ»-ն ավելի ուժեղ գտնվեց: Հենց դրանում է փլեյ-օֆֆի գեղեցկությունը, որ մեկ խաղում է ամեն ինչ որոշվում: «Արթիկ»-ը հաղթեց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ, ամեն ինչ կանենք, որ մյուս տարի ավելի ուժեղ լինենք: Իմ խաղացողները շատ լավ հանդես եկան, ուժեղ էին ու պայքարեցին մինչեւ վերջ: Շատ հպարտ եմ, որ աշխատել եմ նրանց հետ, բոլորին գրկում եմ»,- ավելացրել է Պողոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: