Մայիս 10, 2025
884 դիտում

Օլիմպիական փառատոնի օղակների վարժության հաղթողը Համլետ Մանուկյանն է


Լուսանկարը` European Gymnastics


Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվող Եվրոպական երիտասարդական Օլիմպիական փառատոնում հայ մարմնամարզիկները եւս մեկ մեդալ են նվաճել։

Այս անգամ պատվոհարթակի առաջին աստիճանին է կանգնել Համլետ Մանուկյանը։ Նա հավասարը չի ունեցել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր։

 

Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը հաղթել էր նժույգթափերում, իսկ Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալակիր դարձել ազատ վարժություններում։ Թիմային պայքարում էլ Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն էր գրավել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին