Ապրիլ 18, 2024
911 դիտում

Խաչանովը Roland Garros-ի 1/8 եզրափակչում է ու կխաղա Լորենցո Սոնեգոյի հետ


Լուսանկարը` ROLAND-GARROS


Փարիզում շարունակվում է Roland Garros-ը, որում Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

3-րդ շրջանում նա 6:4, 6:1, 3:6, 7:6  հաշվով առավելության է հասել ավստրալացի Տանասի Կոկինակիսի նկատմամբ: Հանդիպումը շարունակվել է 3 ժամ 44 րոպե: Խաչանովի հաջորդ մրցակիցն է լինելու իտալացի Լորենցո Սոնեգոն, որը հաղթել է ռուս Անդրեյ Ռուբլյովին: 

 

Խաչանովի լավագույն արդյունքը համարվում է 2019 թվականին Roland Garros-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը:

 

Roland Garros-ը Մեծ Սաղավարտի շարքի 2-րդ մրցաշարն է, այն անցկացվում է գրունտե ծածկի վրա: Գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, որը մրցաշարում հաղթել է ռեկորդային 14 անգամ։ 

 

Տղամարդկանց մրցաշարի հաղթողի անունը հայտնի է դառնալու հունիսի 11-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին