Երեկ «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան:
Մինչ «Ուրարտու»-«Արթիկ» խաղի մեկնարկը տեղի ունեցավ մինչեւ 16-տարեկան բասկետբոլիստների միջեւ ցուցադրական հանդիպում: Ալբերտ Թադեւոսյանի թիմը ելույթ ունեցավ Դավիթ Խաչատրյանի թիմի դեմ, իսկ հաղթող դարձան Թադեւոսյանի տղաները: Լավագույն խաղացողի մրցանակին էլ արժանացավ Արտյոմ Նազլուխանյանը:
Իսկ ահա դիպուկ նետումների մրցման ժամանակ կազմակերպիչները մրցանակը հանձնեցին մեկ այլ երիտասարդի՝ Ներսես Ավագյանին:

Լուսանկարը` A-League
Ա-լիգայի առաջին խաղն անցավ բավական լարված ու անզիջում պայքարում: Միմյանց դեմ մրցող «Ուրարտու»-ն եւ «Արթիկ»-ը հաջողությունը զարգացնում էին փոխնիփոխ: Զգացվում էր, որ թիմերը դեռ չեն մտել ռիթմի մեջ, սակայն երեւում էր մարզիչների աշխատանքն ու երկու կողմն էլ փորձում էր մեկնարկել հաղթանակով:

Լուսանկարը` A-League
Առաջին երկու քառորդում թեկուզ քիչ, բայց առավելությունը պահեցին Միքայել Պողոսյանի բասկետբոլիստները, իսկ վերջին քառորդներն անցան հավասար: Ի վերջո «Ուրարտու»-ն առավելության հասավ 97:94 հաշվով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: