Ապրիլ 27, 2024
1233 դիտում

World Challenge Cup. Դավթյանը մեդալների համար կպայքարի չորս վարժությունում


Լուսանկարը` FIG


Վառնայում շարունակվում է մարմնամարզության World Challenge Cup-ը:

Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը երեկ հաջող է մասնակցել հենացատկում եւ զուգափայտում՝ անցնելով եզրափակիչ փուլ: Հենացատկում նա վաստակել է 15,050 միավոր, իսկ զուգափայտում՝ 13,550:

 

Ավելի վաղ Դավթյանը եզրափակչի իրավունք վաստակել էր նաեւ նժույգթափերից եւ օղակներից: Օղակների վրա վարժությունում մեդալի համար պայքարելու է նաեւ Արթուր Ավետիսյանը:

 

Եզրափակիչները կայանալու են մայիսի 27-ին եւ 28-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին