Ապրիլ 26, 2024
755 դիտում

Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի բակում տեղադրվել է նրա կիսանդրին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ-ի նախարար Վահրամ Դումանյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ է տեղադրվել կիսանդրին:

Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Այն ստեղծելու առաջարկը ստացել է դեռ 2013-ին, երբ մեկ այլ անվանի մարմնամարզիկի՝ Հրանտ Շահինյանի արձանն էր տեղադրվում:

«Արձանը ստեղծելիս Ազարյանին պատկերել եմ 27 տարեկանում, երբ արդեն Oլիմպիական չեմպիոն էր: Ուզում էի երիտասարդ լինի, որ սերունդները նրան այդպիսին հիշեն: Ազարյանը շատ համեստ է, ընթացքում որեւէ նկատողություն չի արել, առանձնահատուկ ցանկություններ չի հայտնել»,- ասել է քանդակագործը:

Ազարյանը հավանել է արձանն ու գոհ մնացել. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին