Ապրիլ 26, 2024
477 դիտում

Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը կմասնակցեն Աշխարհի գավաթին


Լուսանկարը` Դահուկասպորտի ֆեդերացիա


Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատարներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը պատրաստվում են առաջիկայում սպասվող մրցումներին:

Դեկտեմբերի 2-4-ը նրանք Նորվեգիայի Լիլեհամեր ու դեկտեմբերի 9-11-ը Բեիտոստոելեն քաղաքներում մասնակցելու են Աշխարհի գավաթի փուլերին, հայտնում են Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայից:

Նոյեմբերին Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում Միքայելյանը 3-րդ տեղն էր գրավել, իսկ Գալստյանը՝ հաղթող դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին