Ապրիլ 26, 2024
609 դիտում

Պատանի սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիի մրցաշարում


Լուսանկարը` ԿԳՄՍ


Թբիլիսիում տեղի է ունեցել սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար։

Ճկասուսեր ձեւում հաղթող է դարձել Արսեն Դադայանը, իսկ նրա թիմակիցներ Գագիկ Մորիկյանը եւ Սերգեյ Սեթոյանը 3-րդ տեղն են գրավել, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Զուգահեռաբար անցկացվել է մինչեւ 14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Անհատական պայքարում հաղթող է դարձել Հակոբ Մանուկյանը, Նաիրի Զալիբեկյանն էլ կանգնել է պատվանդանի 3-րդ աստիճանին:

Գավաթի խաղարկությանը մասնակցել են 5 երկրների սուսերամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին