Ապրիլ 27, 2024
1083 դիտում

Մ-16 ու Մ-18 տ. թիմերը ԵԱ-ին կմասնակցեն Վահագն Հարությունյանի գլխավորությամբ


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի կանանց մինչեւ 16 ու 18 տարեկանների հավաքականները 2023 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում հանդես կգան Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:

Հարությունյանի հետ Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների ընտրանին 2016 ու 2019 թվականերին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող, 2017-ին՝ Մ-16 տ. թիմը նույնպես հաղթել է Եվրոպայի C դիվիզիոնում, իսկ Մ-18 տ. դարձել են արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշել էր հայտ ներկայացնել Մ-18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին