Ապրիլ 26, 2024
842 դիտում

Կայացել է Հայաստանի հեծանվասպորտի խճուղային առաջնությունը


Լուսանկարը` UCI


Տարբեր տարիքային խմբերի 89 հեծանվորդ մասնակցել են Հայաստանի խճուղային առաջնությանը:

14 կմ ձգվող Էջմիածին-Ակնալիճ խճուղում մեծահասակների պայքարում հաղթել է Ստեփան Գրիգորյանը, իսկ երիտասարդների՝ Ալեքս Արամայիսյանը:

Նույն խճուղու 10 կմ տարածությունում լավագույնն էին պատանիներ Նարեկ Դավթյանը եւ Սվետլանա Մկրտչյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ-ին ասել է, որ հետաքրքիր պայքար է ծավալվել խմբային մրցավազքում: Այն անցկացվել է Թաիրով-Էջմիածին- Արմավիր-Սարդարապատ խճուղու 110 կմ հատվածում:  

Հայաստանի չեմպիոն կրկին դարձել է Ստեփան Գրիգորյանը, իսկ երիտասարդներից՝ Խաչիկ Շարյանը: Նույն երթուղու 70 կմ մրցավազքում անգերազանցելի էին պատանի Արթուր Վարելջյանը եւ Անի Գյոզալյանը:

3 կմ-ոց վազքը չափազանց գեղեցիկ է ստացվել ու անցել է Հրազդանի կիրճի հարեւանությամբ: Առաջինը եզրագիծը հատել է Ստեփան Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին