Մայիս 12, 2025
6510 դիտում

Ձյուդոյիստները մարզումային ճամբարի են մասնակցում Ավստրիայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Ավստրիայի Միտերսիլ քաղաքում ընթանում է Եվրոպայի ձյուդոյի միության «Դեպի ոսկին» օիլիմպիական մարզումային ճամբարը: Այն տեւելու է մինչեւ հունվարի 16-ը:

Հունվարի 14-15-ը նույն քաղաքում կայանալու է մարզչական ու մրցավարական սեմինար, որի ընթացքում ներկայացվելու են 2019 թվականին նախատեսվող փոփոխությունները:

Հայ ձյուդոյիստներից  ճամբարին մասնակցում են մինչեւ 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Արսեն Խանջյանը, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ու գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին