Մայիս 05, 2024
4509 դիտում

Դահուկավազքի նոր մրցաշրջանի 1-ին ոսկին նվաճել է Միքայելյանը


Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանն այս մրցաշրջանի 1-ին մեդալն է նվաճել դահուկավազքում:

Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում դահուկավազքի միջազգային վարկանշային մրցաշարում 19-ամյա Միքայել Միքայելյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում առաջին արդյունքն է ցույց տվել:

45 մարզիկների մինչեւ 20 տարեկանների պայքարում նա ոչ միայն հաղթող է դարձել, այլ նաեւ վաստակել է 79,12միավոր: Միքայելյանը համարյա ապահովել է 2019-ի Աշխարհի առաջնության եզրափակչում մասնակցությունը:

Թադեւոս Պողոսյանը 12-րդն եղել, Արման Մատինյանը՝ 29-րդը, իսկ Կատյա Գալստյանը ելույթն ավարտել է 23-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին