Մայիս 14, 2024
2500 դիտում

Երեւանում բացվել է «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը


Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT

Լուսանկարը` INSPORT


Երեւանում այսօր կայացել է «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:

Պաշտոնական բացումը կատարել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ու «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը:

«Յուրաքանչյուր մարզահամալիրի բացում խթան է հանդիսանում սպորտի ու առողջ ապրելակերպի զարգացման համար: Նման համալիրների առկայությունը մրցակցություն է ապահովում: Կարծում եմ՝ հավաքական թիմերը կսկսեն համագործակցել ու այստեղ կմարզվեն»,- ասել է Ղազարյանը:

6400 քմ ընդհանուր մակերեսով «ԻՆՍՊՈՐՏ»-ի կառուցման վրա ծախսվել է 1,72 մլդ  դրամ: Մարզահամալիրի թողունակությունը 1 ժամում հասնում է մինչեւ 150 մարդու: Այն ստեղծել է շուրջ 50 մշտական աշխատատեղ:

«Երբ սպորտն ապրելակերպ է» կարգախոսով  «ԻՆՍՊՈՐՏ»-ի ստեղծման գաղափարը առաջացել է մոտ 4 տարի առաջ: 

«Մարզահամալիրը պետք է հասանելի դառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առողջ ապրելակերպ վարել: Ակումբի հիմքում ընդհանուրից օգտվելու գաղափարը չէ, մենք որոշակի գոտիների ենք բաժանել: Եթե մեր հաճախորդները ցանկանում են միայն լողավազաքանից օգտվել, այդպես էլ կանեն եւ չեն վճարի այլ ծառայությունների համար: Մեր նպատակն է հասանելի ու մատչելի լինել»,- ասել է «ԻՆՍՊՈՐՏ»-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը:

Առաջիկայում փորձելու են բրենդը զարգացնել, արտադրել նաեւ հագուստ, որի փորձնական նմուշները համալիրի մարզիչներն արդեն կրում են, ինչպես նաեւ մասնաճյուղեր բացել քաղաքի տարբեր հատվածներում:

«Ակումբն արդեն պատանի լողորդներ ունի, որոնք վերջերս մասնակցել են Հայաստանի առաջնությանն ու մրցանակային տեղեր զբաղեցրել: Կան ֆեդերացիաներ՝ հնգամարտի, եռամարտի, որոնց մարզիկներն այստեղ կմարզվեն»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին