Ապրիլ 27, 2024
3037 դիտում

Հայաստանի Մ-18 տ. բասկետբոլի թիմը մեկնել է Եվրոպայի առաջնության


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մինչեւ 18 տարեկանների բասկետբոլի հավաքականը մեկնել է Պրիշտինա քաղաք, որտեղ հուլիսի 22-ին մեկնարկում է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու A խմբում Մալթայի, Մոնակոյի, Իռլանդիայի եւ Մոլդովայի դեմ:

Ներսես Կոպալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Դավիթ Քարամյանը, Հովհաննես Պողոսյանը, Լեւոն Վաթյանը, Յուրա Հարությունյանը, Արսեն Արստամյանը, Միկիա Ավեդյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Նիկտա Գալցեւը, Գեւորգ Ղազանչյանը:

Անդրե Զոհրաբյանը, Դավիթ Խաչատրյանը եւ Արտյոմ Փեչենջյանը այս պահին Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի հետ գտնվում են Սոֆիայում եւ թիմին կմիանան հուլիսի 22-ին, հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին