Ապրիլ 30, 2024
2792 դիտում

Հայաստանի Մ-20 տ. թիմը հուլիսի 13-ից կմասնակցի ԵԱ-ի B դիվիզիոնին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների հավաքականն առավոտյան մեկնել է Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկելու է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մրցելու է  Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի ու Հոլանդիայի հետ:

Առաջին խաղում հուլիսի 13-ին հայ բասկետբոլիստները մրցելու են Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մ-20 տ. հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝ Ջասթին Կույումջյանը, Շանթ Արսլանյանը, Ալեքս Իսկենդերյանը, Գաբրիել Աճեմյանը, Անդրե Զոհրաբյանը,  Զաքարի Թավիթյանը, Գեորգի Պոդկոլզինը, Արտյոմ Փեչենջյանը, Արման Դանիելյանը, Դավիթ Խաչատրյանը, Դավիթ Միքայելյանն ու Արամ Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին