Մայիսի 19-ին Ռոստովում կայանալիք Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարի շրջանակներում գոտեմարտելու է նաեւ Դավիթ Խաչատրյանը:
Նրա մրցակիցն է լինելու իռլանդացի Պիտեր Կուիլլին: «Ինձ համար կարեւոր չէ, թե որտեղ կմենամարտեմ: Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ մեծ քանակությամբ երկրպագուներ ունեմ ու համոզված եմ, որ Ռոստովում նրանց ձայնը լսելի կլինի»,- ասել է Խաչատրյանը:
Այդ երեկո նորամուտը MMA-ում նշելու է նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Նրա մրցակիցն իրանցի Ալի Յուսեֆն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: