Ապրիլ 30, 2024
3466 դիտում

Մխիթարյան. Հայաստանի առաջնությունում լավ մրցակցություն է ծավալվում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի լողի առաջնության 50 մ ազատ ոճի տղամարդկանց պայքարում այսօր հաղթող է դարձել Օլիմպիական խաղերի մասնակից Վահան Մխիթարյանը (23.87):

Լողորդը խոստովանել է, որ այդքան էլ լավ մարզավիճակում չի եղել ու դա էր նաեւ պատճառը, որ երկրորդ տեղը գրաված Արթուր Բարսեղյանից առաջ է անցել ընդամենը 2 վայրկյանով:

«Պետք է ասեմ, որ Հայաստանի առաջնությունում արդեն լավ մրցակցություն է ծավալվում: Ավելի երիտասարդ լողորդները հետապնդում են մեզ, ինչի շնորհիվ մարզվելն ու առաջնության մասնակցելը հետաքրքիր է դառնում: Մի քանի տարի առաջ մինչեւ մրցումները մոտավորապես գիտեինք, թե ով որ տեղը կզբաղեցնի, իսկ այս անգամ այդպես չէր»,- ասել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ առաջնության ավարտից հետո պարզ կդառնա, թե ինքը մասնակցելու է Աշխարհի ջրային մարզաձեւերի առաջնությանը, թե ոչ: Ապա կորոշվի նաեւ Եվրոպայի առաջնության կազմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին