Մայիս 14, 2025
4624 դիտում

Սերգեյ Միքայելյանը ձմեռային Ունիվերսիադայում բրոնզե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Facebook


Սերգեյ Միքայելյանն Ալմա Աթայում ընթացող ձմեռային Ուսանողական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել:

Նա 10 կմ ազատ ոճում 3-րդ տեղն է գրավել 27.04 արդյունքով: Պատվոհարթակի 1-ին ու 2-րդ տեղերը զբաղեցրել են ռուս դահուկորդները: Ոսկե մեդալակիր է դարձել Դմիտրի Ռոստովցեւը, իսկ արծաթը Վիտալի Գոնտառի հաշվին է:

Երեկ էլ Միքայելյանը 10 կմ դասական ոճում ցույց է տվել 25 րոպե 49 վրկ արդյունք ու զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին