Մայիս 10, 2025
11937 դիտում

Դավիթ Խաչատրյանը Վրաստանում հերթական հաղթանակն է տոնել


Դավիթ Խաչատրյանը
Դավիթ Խաչատրյանը

Լուսանկարը` http://fightnights.ru/


Ուռեկիի Black Sea Arena-ում կայացած խառը մենամարտերի երեկոյի ժամանակ Դավիթ Խաչատրյանը հերթական հաղթանակն է տոնել:

Երեկոյի գլխավոր դիմակայությունում հայ մարզիկը հաղթել է ավստրիացի Վիլհելմ Օտտին: Այդ հանդիպումը միակն է եղել երեկոյի ընթացքում, որ տեւել է 3 ռաունդ:

Մենամարտը հետաքրքիր ու լարված է ստացվել: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է Խաչատրյանին:

Վրաստանում հանդես են եկել նաեւ մարզիկներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հունաստանից ու Իրանից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին