Մայիս 10, 2025
7487 դիտում

Արմեն Աշոտյանը պարգեւատրվել է ուսանող մարզիկներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար ու Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը պարգեւատրել է համալսարանական սպորտի միջազգային մրցաշարերում աչքի ընկած հայ մարզիկներին ու նրանց մարզիչներին:

Պատվոգրերով են պարգեւատրվել համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող, մարզմնամարզիկ Արթուր Թովմասյանը, համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կարատեի առաջնության բրոնզե մեդալակիր Էրիկ Գեւորգյանը եւ Հայաստանի ֆուտզալի չեմպիոն ու Եվրոպայի համալսարանական առաջնությանը մասնակցած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը: Մարզիկները նաեւ դրամական պարգեւների են արժանացել: 

Աշոտյանը նշել է, որ մեծ հպարտություն է զգում ուսանողական սպորտում արձանագրած հաջողությունների համար: Նրա խոսքով, թեեւ առկա խնդիրներին, հայ ուսանող մարզիկները շարունակում են ցուցադրել իրենց վարպետությունն ու ծածանել Հայաստանի դրոշը:

«ՀՊՏՀ-ի թիմը շուտով մասնակցելու է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությանը: Թիմին հովանավորներ են անհրաժեշտ, ես էլ ամեն ինչ կանեմ նրա միջազգային առաջխաղացումն ապահովելու համար: Ոչ ոք չէր սպասում նման հաջողություն տղաներից, այդ պատճառով էլ նմանատիպ խնդիր է առաջացել»,- ավելացրել է նախարարը:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին