Համահայկական 6-րդ խաղերն աստիճանաբար մոտենում են ավարտին: Այսօր կայանալու են մի շարք հետաքրքիր ու նաեւ որոշիչ հանդիպումներ:
Վոլեյբոլի մրցաշարում տեղի են ունենալու եզրափակիչ հանդիպումները: Տղամարդկանց պայքարում եզրափակչում ուժերն են չափելու Երեւանի ու Մեծամորի թիմերը, որոնք ուժեղ են եղել համապատասխանաբար Ստեփանակերտից ու Պիրեյից: Վերջիններս էլ միմյանց հետ կվիճարկեն բրոնզե մեդալները:
Կանանց մրցաշարի եզրափակչում էլ կմրցեն Երեւանն ու Չալթրը, իսկ 3-րդ տեղի համար՝ Սիսիանն ու Բիթլիսը:
Անչափ լարված ու հետաքրքիր են անցնում բասկետբոլի հանդիպումները: Այսօր կիսաեզրափակչում հանդիպելու են Մոսկվա- Գլենդել եւ Արթիկ- Սոչի թիմերը:
Կայանալու են նաեւ հանդբոլի Չալթր-Ալավերդի, Բուենոս Այրես-Վանաձոր, Մարսել-Հրազդան, ֆուտբոլի՝ Ստեփանակերտ- Պիլար, Չալթր- Բառնալուլ, ֆուտզալի՝ Բառնաուլ-Տագանրոգ, Երեւան-Գյումրի հանդիպումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: