Մայիս 10, 2025
6923 դիտում

Համահայկական խաղերում առաջատարը երեւանցիներն են


Լուսանկարը` Photolure


Հայաստանում շարունակում են ընթանալ Համահայկական 6-րդ խաղերը:

Մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկով առաջատարը Երեւանն է: Երեւանցի մարզիկները նվաճել են 72 մեդալ, որից 28-ը ոսկե, 20-ը՝ արծաթե եւ 24-ը՝ բրոնզե:

Երկրորդ հորիզոնականում են ընթանում գյումրեցիները, որոնք իրենց հաշվին ունեն 32 մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Վանաձորը՝ 17 մեդալով:

Համահայկական խաղերն ավարտվելու են օգոստոսի 13-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին