Արգենտինահայերը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանդես են եկել նախաձեռնությամբ:
Հատուկ նկարահանված վիդեո ուղերձում մի քանի հայտնի մարդիկ, որոնց թվում են աշխարհի նախկին 3-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը, լողորդ Խոսե Մեոլանսն ու ֆուտբոլիստ Խուան Կարլոս Օլավեն, հարգել են Հայոց Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:
Նալբանդյանն իր խոսքում անդրադարձել է իր ընտանիքին, որը նույնպես դարձել է 1915 թվականի Եղեռնի զոհ: «Պապիկիս հաջողվեց փրկվել Ցեղասպանությունից, սակայն նա կորցրեց իր սիրելի մարդկանց: Նա եկավ Արգենտինա միմիայն խաղաղություն փնտրելու»,-ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: