Հայաստանի բադմինթոնի առաջնությունը զգալիորեն ուժեղացել է ու մարզիկները թեժ պայքար են ծավալել հաղթողի կոչումը նվաճելու համար:
Այդ մասին Mediamax Sport-ի թղթակցին ասել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը:
Այս տարի առաջնությանը մասնակցել են 48 մարզիկներ, ու Պողոսյանի խոսքով, զգալի առաջընթաց է նկատվում նրանց մոտ: Մարզիկները հատկապես բարելավել են իրենց տակտիկական ու տեխնիկական ունակությունները:
Կանանց պայքարում հաղթող է դարձել Լիլիթ Պողոսյանը, տղամարդկանցից հավասարը չի ունեցել Էդգար Նազարեթյանը, իսկ զուգախաղում լավագույնն են եղել Լիլիթ Պողոսյանը Մարիետա Նիկոյանը, Էդգար Նազարեթյանն ու Արման Վարդանյանը:
Այս տարի սա վերջին մրցաշարն էր, մյուս տարի հայ բադմինթոնիստները փետրվարին Իրանում միջազգային մրցաշարում են հանդես գալու: Այնտեղ հիմնականում մարզուհիներն են մեկնելու, քանի որ ըստ Պողոսյանի, նրանք անհամեմատ ուժեղ են տղամարդկանցից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: