Մայիս 14, 2024
1916 դիտում

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ վերընտրվել է Վարդան Ոսկանյանը


Լուսանկարը` http://judo.am


Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վարդան Ոսկանյանը:

Ըստ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի, նախագահի ընտրությունները տեղի են ունենում երկու տարին մեկ, այս անգամ առաջադրվել էր միայն գործող նախագահն ու ընտրվել միաձայն:

Վարդան Ոսկանյանը նշել է, որ առաջիկա երկու տարիները կարեւոր են լինելու, քանի որ պատրաստվելու են 2016 թվականի Օլիմպիական խաղերին:

«Մենք համագործակցում ենք Վրաստանի ու Ռուսաստանի ֆեդերացիաների հետ, որոնց կազմում հանդես են գալիս շատ ուժեղ ու տիտղոսակիր մարզիկներ: Համատեղ հավաքների ժամանակ մեր մարզիկները փորձ ձեռք կբերեն ու ավելի լավ մասնակցություն կունենան միջազգային մրցաշարերին»,- ասել է Ոսկանյանը:

Դավիթ Խիթարյանն էլ ամփոփել է նախորդ երկու տարիները ու նշել, որ մեծ ձեռքբերում է եղել իրենց համար Եվրոպայի երիտասարդների առաջնությունում  չեմպիոնական տիտղոսների նվաճումը,  Լոնդոնի Օլիմպիական խաղերում 7-րդ տեղ զբաղեցնելն ու պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

Ֆեդերացիան նախատեսում է առաջիկայում պատանիների Եվրոպայի Գավաթը Երեւանում անցկացնելու հայտ ներկայացնել: Այս որոշման հաստատումը պարզ կդառնա այս տարվեվերջին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին