Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ամենշաբաթյա մասսայական մարզումներ անցկացնող մարզիչների հետ:
Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի տարածման գործընթացին անշահախնդրորեն աջակցելու համար:
«Բացօթյա մարզումների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Դրա ամենավառ ապացույցը մարզումների մասնակիցների թվի անընդհատ ավելացումն է: Մենք այսօր համատեղ ուժերով բեկումնային գործ ենք իրականացնում՝ հանրային վայրերում մարզումներում ներգրավելով նաեւ հայ կանանց եւ աղջիկներին»,- ասել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ձմեռային պայմաններում մարզումների անընդհատության ապահովման անհրաժեշտությունը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ձմեռային ամիսներին մարզումներն անցկացնել մարզադահիճում, որոնք կլինեն դարձյալ անվճար հիմունքներով:
Ռոստոմյանի առաջարկությամբ, մարզումներ հնարավոր կլինի անցկացնել «Սպարտակ» մարզադահլիճում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: