Հունվար 12, 2026
98 դիտում

«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին՝ 16-րդ անգամ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona


Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում, որը կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, միմյանց դեմ մրցել են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն։

Հաղթանակ տոնել են Հանսի Ֆլիկի սաները՝ 3։2։ Վերջին 7 խաղում կատալոնյան ակումբն արդեն 6-րդ անգամն է հաղթել իր մշտական մրցակցին։

Այսպիսով, «Բարսելոնա»-ն 16-րդ անգամ տիրացել է Իսպանիայի Սուպերգավաթին, ինչը ռեկորդային թիվ է։ Բացի այդ, կապտանռնագույնների համար սա եղել է 10-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերում։

«Սա կարեւոր եզրափակիչ էր, բոլորն էլ գիտեն, որ «Ռեալ»-ի դեմ խաղերը հեշտ չեն ստացվում։ Հպարտ եմ իմ թիմով, ուրախ, որ տղաներս վերահսկում էին խաղը, չնայած դժվար էր դա անել ողջ ընթացքում։ Կարողացանք դիմակայել ճնշմանն ու հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է Ֆլիկը։

Հաղթանակից հետո քննարկման թեմա է դարձել «Ռեալ»-ի ֆուտբոլիստների կողմից «Բարսա»-ի համար չեմպիոնական միջանցք չկազմելը։ Մասնավորապես նշվում է, որ Կիլիան Մբապեն է արգելել խաղընկերներին դիմել նման քայլի։ Ըստ իսպանացի լրագրողներից մեկի՝ «Ռեալ»-ից հայտնել են, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից են իրենց տեղեկացրել, որպեսզի պարգեւատրման արարողության ժամանակ ողջ թիմին տեղավորեն այլ կողմում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին