Կոնֆերենցիաների լիգայի հերթական հանդիպումը «Նոա»-ն անցկացնելու է Շոտլանդիայում։
Սանդրո Պերկովիչի թիմի մրցակիցն «Աբերդին»-ն է, որն իր ակտիվում ունի 1, իսկ «Նոա»-ն՝ 4 միավոր։
Նախախաղային ասուլիսի ժամանակ Պերկովիչն ասել է, որ միավորների տարբերությունն այնքան քիչ է, որ ֆավորիտ լինելու մասին խոսել չարժե։
«Կոնֆերենցիաների լիգայում հանդես եկող ոչ մի թիմ չի կարող այս մարզադաշտում ֆավորիտ լինել։ Երկու թիմն էլ պայքարելու է հաղթանակի համար։ Վստահաբար ասեմ, որ մենք պայքարելու ենք 3 միավորի համար»,-ասել է Պերկովիչը։
Նա նշել է, որ «Աբերդին»-ը շատ լավ թիմ է, ունի որակյալ բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ մարզիչը հիանալի աշխատանք է կատարում․ «Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց ուրախ ենք հանդես գալ նման մակարդակում՝ ներկայացնելով մեր ակումբն ու հայկական ֆուտբոլը»։
«Աբերդին»-«Նոա» հանդիպումը կայանալու է «Պիտոդրի» մարզադաշտում, մեկնարկը կեսգիշերին է։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: