Նոյեմբեր 27, 2025
109 դիտում

«Կրասնոդար»-ը դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ


Լուսանկարը` FC Krasnodar


Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Օրենբուրգ»-ին։

Տանտերերը հաղթել են խոշոր հաշվով՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին։

Նրա թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է ԲԿՄԱ-ի հետ։ Վերջինս 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ է եղել Մախաչկալայի «Դինամո»-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին