Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Ցրվենա Զվեզդա» տեղափոխված Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ստացել է նաեւ Սերբիայի քաղաքացիություն։
Ֆուտբոլիստը նման որոշման պատճառը հայտնել է «Матч ТВ»-ին․ «Իրավիճակը պարզ է։ Ակումբը համառորեն խորհուրդ տվեց ստանալ սերբական քաղաքացիություն, որպեսզի լեգիոներ չհամարվեմ։ Չհրաժարվեցի, որովհետեւ ոչինչ չէի կորցնելու։ Իսկապես, Սերբիայի անձնագիրը մեծ պլյուս է, որով Եվրոպայում տեղաշարժվելն ավելի հեշտ է»։
Իսկ ահա Metaratings.ru-ի տեղեկություններով, Տիկնիզյանը փաստաթղթերի խնդիրների պատճառով չի ստացել Իռլանդիայի վիզա, որի դեմ Հայաստանի հավաքականը խաղալու է հոկտեմբերի 14-ին։
Նրա գործակալ Ալեքսանդր Կլյուեւը sport-express.ru-ին հայտնել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից վստահեցրել են, որ խնդիրը կլուծեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: