Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրը։
«Նոա»-ն 3։1 հաշվով հաղթել է «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն 3։2 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ։
«Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3 գնդակ է ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը՝ սեփականն ընդունելով 1-ը։ «Գանձասար»-«Վան» խաղում գրանցվել է 1։0, իսկ «Շիրակ» - «Արարատ» դիմակայությունում՝ 4։2 հաշիվները։
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը, որն ունի 12 միավոր։ «Արարատ-Արմենիա»-ն եւ «Ուրարտու»-ն վաստակել են 10-ական միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: