Պորտուգալիայի եւ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականները, որոնք մեկական անգամ արդեն դարձել են Ազգերի լիգայի հաղթող, միմյանց մեջ վիճարկել են 2024-25 մրցաշրջանի Ազգերի լիգայի գավաթը։
Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Իսպանացիներից աչքի են ընկել Մարտին Սուբիմենդին ու Միկել Օյարսբալը, իսկ պորտուգալացիներից՝ Նունու Մենդեշն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Ամեն ինչ որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածներով, որտեղ ավելի դիպուկ են գտնվել Ռոբերտո Մարտինեսի ֆուտբոլիստները։
«Հպարտ եմ իմ թիմով։ Կարեւոր է ոչ միայն խաղալ, այլ նաեւ հաղթել եզրափակիչներում։ Մեն անհավանական բնավորություն ցույց տվեցինք, որովհետեւ գլխավորը թիմն է»,-ասել է Մարտինեսը։
«Ուրախ եմ առաջին հերթին այս սերունդի համար, որն արժանի է տիտղոս նվաճելուն։ Պորտուգալիայի համար հաղթանակ տանելն անբացատրելի է։ Ես շատ տիտղոսներ ունեմ, բայց երկրիդ համար հաղթանակ կերտելուց լավ բան չկա։ Մենք փոքր ազգ ենք, բայց մեծ նպատակներ ունենք»,-սրանք էլ Ռոնալդուի խոսքերն են։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: